Չինական Գուանչժոու նահանգը կսկսի զբոսաշրջիկներին վաճառել «թարմ» օդով լցված շիշ: Վաճառքը կսկսի հունիսի 20-ին: ՉԺՀ-ի հյուրերին կառաջարկեն շշալցված օդ` «հավաքված» էկոլոգիապես մաքուր գոտիներից, այդ թվում` Լեյգուն և Ֆանցզին լեռներից: Այդ կերպ զբոսաշրջիկները, ովքեր տառապում են թունամշուշով, կարող են «մեկ կում թարմ օդ» ստանալ. նշում է պարբերականը: Սա արդեն առաջին նման փորձը չէ Չինաստանում: Մասնավորապես՝ Լինան շրջանում (Չժեցզյան նահանգում) օդով լցված շշեր են բաժանում, որը հավաքված է Տյանմու լեռան շրջանից: