Իսպանիա. «Թագավորի ուղին» կսկսվի փոխվել մայիսին

Սուր զգացողությունների սիրահարները փնտրում են վայր, որտեղ հնարավոր է ադրենալինի լավ չափաբաժին ստանալ: Ավելի լավ վայր, քան Camino del Rey-ն (Թագավորի ուղին) է, դժվար թե գտնվի, բայց շուտով ամեն ինչ կփոխվի:

Camino del Rey

Մեկ մետր լայնություն ունեցող ճանապարհը, որը գտնվում է Գուադալորսե գետի վրա 100 մետր բարձրության վրա, շուտով նոր տեսք կստանա: «Սանդո» շինարարական ընկերությունը սկսել է երթուղու նշագրումը: Նախապատրաստական աշխատանքները կշարունակվեն մինչև մայիս ամիսը, իսկ հետո ճանապարհը նոր, ավելի քաղաքակիրթ տեսք կստանա:

Camino del Rey

Ինչպես գրում է The Telegraf-ը՝ ճանապարհը ձեռք կբերի հզոր փայտե հիմք, իսկ որոշ հատվածներում ապակե վահաններ կտեղադրվեն՝ կազմելով ապակե հատակով սեկցիաներ: Դրանից հետո ճանապարհը կպատեն պատնեշներով՝  նախօրոք կանխելով 100 մետր բարձրությունից գետի վարարումը:

You might also like