Իռլանդիայում վիսկիի թանգարան կբացվի

Դուբլինում ամռանը վիսկիի թանգարան կբացվի: Նրա ցուցանմուշների մեջ կմտնեն մի քանի տասնյակ տեսակի ավանդական իռլանդական խմիչքներ՝ հավաքված ողջ երկրի տարածքից: Թանգարանը կգտնվի Իռլանդիայի մայրաքաղաքի հենց սրտում՝ զբոսաշրջիկների կողմից սիրված Grafton Street-ում:

museum whiskey

Այցելուներին կպատմեն վիսկիի արտադրման պատմության և յուրահատկությունների մասին, ինչպես նաև՝ կառաջարկեն փորձել մի քանի տեսակներ: Հատուկ սրահում առանձին վճարի դեպքում հնարավոր կլինի փորձել անգամ ամենահազվադեպ հանդիպող տեսակներից:

museum whiskey

Մուտքի տոմսը կարժենա 14-ից 18 եվրո. հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Թանգարանին կից նաև նախատեսվում է բացել փոքրիկ հուշանվերների խանութ: Սպասվում է, որ 2014 թվականի վերջին վիսկիի թանգարան կայցելի 60 հազարից ոչ պակաս մարդ:

You might also like