Շվեյցարիայի Jungfrau տարածաշրջանի Berner Oberland լեռնային շրջանում ամառային սեզոնին զբոսաշրջիկներին կառաջարկվի անսովոր ռոմանտիկ ընթրիք:
Սեղանը կբացվի Ցվայզիմենի (Zweisimmen) Ռինդերբերգ (Rinderberg) լեռան մալուխային վերելակի հենց խցիկում, ինչը մասնակիցներին կապահովի հիանալի տեսարանով: Խցիկը կզարդարվի ռոմանտիկ ոճով. գրում է Myswitzerland.com-ը: Ամբողջական ճաշացանկի բացառիկ ուտեստները կպատրաստեն Derby ռեստորանի և Hamilton հյուրանոցի խոհարարները:
«Բարձրադիր» ընթրիքը կարելի է կազմակերպել 2014 թվականի հունիսի 28-ին, հուլիսի 26-ին, օգոստոսի 9-ին, սեպտեմբերի 23-ին կամ հոկտեմբերի 13-ին: