Մոտ ապագայում Տոկիոյի համալսրանում կբացվի հուշարձան՝ նվիրված հայտնի Հաչիկո շանը և նրա տիրոջը՝ պրոֆեսոր Ուենոյին: Այն կդառնա համալսարանի նոր ուղենիշը և կհիշեցնի այցելուներին ճշմարիտ հավատարմության և նվիրվածության մասին: 1923 թվականի ուսանողներից մեկը պրոֆեսոր Ուենոյին նվիրեց ակիտա-ինու ցեղատեսակի շնիկ, և այն անսովոր կերպով կապվեց իր տիրոջ հետ: Հաչիկոն ամեն օր դիմավորում էր պրոֆեսորին աշխատանքից վերադառնալիս, և երբ վերջինս մահացավ սրտի կաթվածից, ինը տարի շարունակ շունը շարունակեց սպասել նրան Տոկիոյի Սիբուա կայարանում: Այս պատմությւոնը գրավել է ճապոնացիների սրտերը և հայտնի դարձել ողջ աշխարհում: 2009 թվականին նկարահանվել է «Հաչիկո. մի շան պատմություն» անուը կրող ֆիլմը՝ Ռիչարդ Գիրի գլխավոր դերակատարմամբ: Մինչև վերջերս Հաչիկոյի հուշարձանը կնագնեցված էր Սիբուա կայարանի մուտքի մոտ, իսկ այժմ այն վերջապես կհանդիպի իր իրոջը: Նոր հուշարձանը, որը նախագծել է հայտնի քանդակագործ Ցիտոմո Ուեդոյը, կպատկերի գոհ Հաչիկոյին պրոֆեսոր ուենոյի ոտքերի մոտ: