Գրան Փլեյսի պատմական շենքերը կթաքցնեն զբոսաշրջիկներից

Grand PlaceԲրյուսելի գլխավոր հրապարակը կթարմացնեն և կվերանորոգեն: Մայիսի 5-ին վերանորոգման աշխատանքները կսկսվեն 12 պատմական կառույցներում, որոնք շրջապատում են հրապարակը: Բոլոր այդ կառույցները ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, այդ պատճառով վերանորոգումը կընթանա ճարտարապետների վերահսկողության ներքո: Աշխատողները պետք է մաքրեն շենքերի ճակատային մասերը, ամրացնեն դրանք, ինչպես նաև՝ վերականգնեն զարդանախշերը: Աշխատանքները չեն խանգարի զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք վայելեն Գրան Փլեյսով զբոսանքը, քանի որ դրանք կիրականացվեն փակ ռեժիմով:

You might also like