Վիեննայում Ամանորը կդիմավորեն համերգներով, պարերով և հրավառությամբ

Նոր տարվա նախաշեմին Վիեննայում, ըստ ավանդության, հին քաղաքում և Պրատեր հանգստի այգիում կանցկացվի համերգներ, պարեր և շոու ծրագրեր: Հանդիսատեսի առջև ելույթ կունենան սամբայի պարողները, բրազիլացի թմբուկահարները, սաքսոֆոնահարները, ինչպես նաև` վիեննական խմբեր  30-ական թվականների հիթերով: Դեկտեմբերի 31-ին սկսած 14:00-ից հրապարակում` հանրության առջև, առաջին անգամ կհնչի Վիեննայի ռադիոյի 60-ական և 70-ական թվականների երաժշտությունը: Իսկ Երաժշտության տանը 14:00-ից մինչև  21:00-ն այցելուները կարող են վիրտուալ ձևով ղեկավարել ողջ աշխարհում հայտնի Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը , որը ելույթ է ունենում Վիեննայի երաժշտական միության ոսկե սրահոււմ:

Այդ նույն ժամանակում Սուրբ Ստեֆանի մայր տաճարի մոտ` հրապարակում, բոլոր ցանկացողներին պրոֆեսիոնալ պարողները կարող են ճիշտ վալս պարել սովորացնել: Դեկտեմբերի 31-ի գիշերը` հունվարի 1-ին, այն բանից հետո երբ կհնչեն Սուրբ Ստեֆան տաճարի զանգերը, որն էլ կտեղեկացնի նոր տարվա գալստյան մասին, հին քաղաքը կվերածվի  տոնական բեմի, որտեղ էլ կանցկացվի ամանորյա Silvesterpfad միջոցառումը, որն էլ իր հերթին համարվում է այդ գիշերվա գլխավոր իրադարձությունը: Տոնի երաժշտական ծրագիրը բազմազան է. հյուրերը կունկնդրեն վալսեր, օպերետաներ, ռոք և ժողովրդական երգեր: Պրատեր պարտեզում և Հելդենպլաթսում Նոր Տարին  կնշեն մեծ հրավառությամբ:

Հոֆբուրգում դեկտեմբերի 31-ին տեղի կունենա 42-րդ պարահանդեսը «Սիրո սպասում» խորագրով: Իսկ բաց երկնքի տակ քաղաքի ամենամեծ պարահրապարակը կդառնա Գրաբենը: Այստեղ կպարեն վալս, ռումբա, չա-չա-չա, տանգո և ֆոքստոպ:

2012 թվականի հունվարի 1-ի առավոտյան ժամը 11-ին ավանդաբար հրապարակի մեծ էկրանին կցուցադրվի «Վիեննայի  ֆիլհարմոնիկ» նվագախմբի ամանորյա համերգը:

You might also like