Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր տասերորդ բնակիչը քարտեզի վրա շփոթում է ԱՄՆ-ն Լեհաստանի հետ. հհայտնում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով Hotels.com պորտալին: Ինչպես նաև պարզվել է, որ բրիտանացիների 74%-ը չեն կարող կողմնորոշվել հանրահայտ ամառային շրջանի հանգստավայր Հունաստանի գտնվելու վայրը:
Հարցվածների ևս 54%-ը չեն կարողացել քարտեզի վրա ցույց տալ Կիպրոսը: Հարցվողների 12%-ը ՀԱՀ-ն շփոթել են Իսպանիայի հետ, իսկ 10%-ը կարծել են, որ Չինաստանը Բրազիլիան է: Միացյալ Թագավորության քաղաքացիների 90%-ը սխալ են ցույց տվել Բուլղարիայի, 88%–ը՝ Սինգապուրի, 66%–ը՝ Թայլանդի և 63%–ը՝ Վիետնամի գտնվելու վայրը:
Hotels.com-ի աշխատակից Քեյթ Հոփկրաֆտի կարծիքով այդքան շատ բրիտանացիների՝ քարտեզի վրա վայրերը չգտնելու անտեղյակությունը «ապշեցուցիչ» է: