Ֆերնանդու դի Նորոնյայում գտնվող բրազիլական Բայա դո Սանչոն ճանաչել են աշխարհի լավագույն լողափը. հայտնում է USA Today-ը՝ հղում կատարելով TripAdvisor պորտալի նոր հետազոտությանը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Գրեյս-Բեյ լողափը Տերկս և Կայկոս կղզիներում, երրորդը՝ Ֆլամենկո լողափն է Պուերտո Ռիկոյում: Այնուհետև հաջորդում է Ռեբբիտ Բիչը՝ իտալական Լամպեդուզա կղզում, հինգերորդ հորիզոնականը եզրափակում է Ավստրալիայի Ուայտհեյվեն լողափը: Թոփ 10 են ընդգրկվել նաև Իսպանիայի, Սեյշելյան կղզիների, Հավայան կղզիների, Ուելսի և Մեքսիկայի լողափները: