Զբոսաշրջիկներին առաջարկում են մոմեր՝ Փարիզի բույրով

Փարիզի տուրիստական գրասենյակը և քաղաքապետարանը Made in Paris օծանելիքային ապրանքանիշի հետ համատեղ թողարկել է բացառիկ նվերների՝ բուրավետ մոմերի   շարք, որը փոխանցում է ֆրանսիական մայրաքաղաքի տարբեր թաղամասերի և տեսարժան վայրերի մթնոլորտը:

Ville de Paris

Մոմերը պատրաստված են մաքուր մեղրամոմից և եթերային յուղերից. հայտնում է Paris.fr-ը: Ville de Paris հավաքածուում ընդհանուր առմամբ 8 բույր է: «Ելիսեյան դաշտերը» բուրում են կանաչով և շամպայնով, «Սեն Լուի կղզին»՝ գետի ջրով և ծաղիկներով:

Ville de Paris

«Մարե» բույրը վերստեղծում է փարիզյան ազնվականության հին տների մթնոլորտը, իսկ «Վանդոմյան հրապարակը» հիշեցնում է քաղաքի մեծության մասին: Յուրաքանչյուր մոմ արժե 45 եվրո և նախատեսված է 40 ժամ վառելու համար: Դրանք կարելի է գնել City of Paris բուտիկներում:

You might also like