Կանադացի զբոսաշրջիկը երկուշաբթի օրը նկատվել է ոստիկանության կողմից այն պահին, երբ գողացել է քար Կոլիզեյի վրայից ու թաքցրել այն իր ուսապարկում: Կանադայից ժամանած տասնհինգամյա զբոսաշրջիկը ցանկացել է Հռոմից յուրահատուկ նվեր իր հետ տանել:
Կոլիզեյով դպրոցական շրջագայության ժամանակ զբոսաշրջիկը հենց ինքն է քարը պոկել Կոլիզեյից և թաքցրել պայուսակում: Գողության պահին նրան հասցրել է լուսանկարել մեկ այլ զբոսաշրջիկ և այդ մասին հայտնել աշխատակազմին: Հնության սիրահարին, ով բռնագրավել էր հնագույն քարի կտորը, ոստիկանները կանգեցրել են, բայց հայտնի չէ՝ արդյոք նրան տուգանել են, թե ոչ. հայտնում է The Local-ը: