Տարբեր տեսակետներ «խոհարարական լուսանկարիչների» հանդեպ

Միշլենյան աստղերով տարբեր ռեստորանների ավագ խոհարարները  պատերազմ են հայտարարել սնունդ նկարող լուսանկարիչներին: Խոհարարները իրենց դժհոգությունն են հայտնում հաճախորդներին, ովքեր լուսանկարում են ուտեստները սեղանին: Ֆրանսիայի հարավում գտնվող Ֆոնժոնկուզ քաղաքի երեքաստղանի  L’Auberge du Vieux Puits  ռեստորանի ավագ խոհարար Ժիլ Գուժոնը նշում է, որ սեփական սնունդը լուսանկարելը վատ վարքագծի նշան է:

Culinary photo

Ավելին, նրա կարծիքով՝ ամեն անգամ իր պատրաստած որևէ ուտեստի լուսանկարի  համացանցում հայտնվելը խախտում է նրա մտավոր սեփականության  իրավունքը: Մեկ այլ խոհարար՝ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լյա Մադլեն սու Մոնտրյոյ քաղաքի Grenouillere ռեստորանից Ալեքսանդր Գոտյեն, նույնիսկ  իր ճաշացանկին ավելացրել է «լուսանկարելը արգելվում է » նշանը:

Culinary photo

«Նախկինում մարդիկ լուսանկարում էին ընտանիքին, տատիկներին, իսկ հիմա լուսանկարում են սնունդը…Նրանք այն ուղարկում են  Twitter, լայքում են, պատասխանում մեկնաբանություններին, իսկ այդ ընթացքում ուտեստը սառչում է»,- վրդովվում է խոհարարը: Սակայն ոչ բոլոր ռեստորաններն են սրան համամիտ: Որոշները նույնիսկ առաջարկում են անցնել խոհարարական լուսանկարչության կուրսեր:

You might also like