Ֆրանսիա. Փարիզը աշխարհի գլխավոր զբոսաշրջային քաղաքն է

Միլիոնավոր զբոսաշրջիկները, ովքեր անցած տարի այցելել են Փարիզ, օգնել են Ֆրանսիայի մայրաքաղաքին պահելու աշխարհի ամենահայտնի քաղաքի կոչումը: Անցած տարի Փարիզ է այցելել 32.3  միլիոն զբոսաշրջիկ. հայտնել են տարածաշրջանային տուրիստական ​​իշխանությունները:

Paris

Այս թվերը ներկայացվել են այն բանից հետո, երբ անցած ամիս հայտարարվեց, որ առաջատարի արմավենին անցել է Լոնդոնին: Փարիզ այցելող զբոսաշրջիկների առաջատարները  բրիտանացիներն են՝  2.1 միլիոն: Նրանց հետևում են ամերիկացիները, գերմանացիները, իտալացիները և չինացիները:

Paris-night

Չինացիները գլխավորում են ասիացի զբոսաշրջիկների ցանկը՝ առաջ անցնելով ճապոնացիներից: Զարմանալի է, բայց իրենք՝ ֆրանսիացիները, չեն շտապում այցելել իրենց երկրի մայրաքաղաք: Փարիզ այցելող և հյուրանոցում մնացող ֆրանսիացիների քանակը պակասել է 7.5%-ով,. գրում է The Local-ը:

You might also like