Qatar Airways-ի ուղևորները, ովքեր կճանապարհորդեն Դոհայի տարանցմամբ, կարող են հիանալ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերով՝ շնորհիվ անվճար էքսկուսիաների, որոնք անցկացնում է Qatar Airways-ը և Քաթարի զբոսաշրջային իշխանությունները:
Զբոսաշրջիկները, ովքեր ունեն 5-ից 12 ժամ ազատ ժամանակ, կարող են ամրագրել անվճար էքսկուսիա Դոհայով միջազգային օդանավակայանում: Էքսկուսիան տևում է մոտ 3 ժամ և անցնում է Քաթարի մայրաքաղաքի տեսարժան վայրերով: Շրջայցը կատարվում է հարմարավետ ավտոբուսներով, որոնք ունեն օդորակման համակարգ և անգլախոս գիդ: