Տրիումֆ հրապարակում՝ Մոսկվայում բացվել է նոր «Շոկոլադի Մ. Ի. Ռ.» թանգարանը: Այցելուները ոչ միայն իմանում են սիրելի քաղցրավենիքի պատմության մասին, այլև կարող են փորձել չորս համային տեսակի կակաո և շոկոլադ` ստեղծված տարբեր ժամանակաշրջանների բաղադրատոմսերով:
Ինչպես հայտնում են թանգարանի կայքում` ցուցադրության մեծ մասը նվիրված է Ռուսաստանում շոկոլադի ստեղծման պատմությանը: Այստեղ հավաքած է հրուշակեղենի պիտակների և փաթեթավորման հսկայական հավաքածու, ինչպես նաև` մինչև մեր օրերը պահպանված կոնֆետներ, որոնք ստեղծվել են դեռևս նախորդ դարում:
Այցելուները կարող են ինքնուրույն պատրաստել շոկոլադներ, ինչպես նաև` այցելել «Շոկոլադե կրպակ»: Թանգարանը աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթի օրվանից, ժամը 11:00-ից մինչև 19:00-ն: Տոմսի արժեքը 400 ռուբլի է: Մինչև 5 տարեկան երեխաների մուտքը անվճար է: