Մարտի 7-ին 11:00-ին բոլոր ցանկացողները կարող են հիանալ Բրյուսելի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի՝ «Միզող տղայի» հանդերձանքի փոփոխություններով:
Նրան հանդերձավորում են հանդիսավոր արարողությունների առիթներով, այս անգամ՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Բելգիայի ազգային հավաքականի առաջիկա մասնակցության առթիվ: «Միզող տղային» կհագցնեն, ինչպես իրենց կոչում են բելգիացի ֆուտբոլիստները, «Կարմիր Սատանաների» համազգեստի ճշգրիտ պատճենը:
Նրա հանդերձավորումը, ավանդույթի համաձայն, կդառնա իսկական տոն, որը կտևի մինչև 16:00-ն: Արարողությունը տեղի կունենա փողային նվագախմբի նվագակցությամբ: «Միզող տղայի»-ն սկսել են հագցնել դեռևս XVII դարում և այժմ նրա պահարանում կա հազարավոր հագուստներ:
Դրանցով կարելի է հիանալ Թագավորական թանգարանում՝ Grote Markt հրապարակում: