Խնդրում եմ դրեք ինձ 50 գրամ տեքիլա

Ալկոհոլի պարունակությամբ դոնդողները այնպիսի հայտնի խմիչքների համով, ինչպիսիք են` ջինը, տեքիլան, վիսկին և տարբեր լիկյորները, այժմ հնարավոր է համտեսել չեխական Բրնոյում:

jelly with alcohol

Ընդ որում, դա հարկավոր է հատուկ փնտրել. նոր «նրբաճաշակությունը» մատակարարվում է բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ իր մեծությամբ Չեխիայի երկրորդ քաղաքից: Աղանդերի  «հայտնագործողը» 23-ամյա չեխ գործարար Թոմաշ Պելիկանն է, որը արդեն գրանցել է սեփական ընկերությունը: Ալկոհոլային քաղցրավենիքի սիրահարների դատին կհանձնվի դեռևս դոնդողի 12 տեսակ, ընդ որում` հաճախորդի ցանկությամբ այն կարող է գունավորվել ցանկացած գույնով. կանաչից մինչև կապույտ:

jelly with alcohol

Մթերքի ամրությունը համապատասխանում է խմիչքի թնդության աստիճանին, ինչով այն պատրաստված է: 50 գրամ էվկալիպտի խմիչքից պատրաստված մեկ բաժին դոնդողը արժե 30-ից  50 կրոն (մոտավորապես 1,5-2,5 դոլար):

You might also like