«Անանունները» ընտրել են Հռոմի լավագույն ռեստորանները

Իտալիայի մայրաքաղաքում լույս է տեսել 2014 թվականի «Հռոմը ափսեի մեջ» ուղեցույցը: Այդ հրատարկությունը հավաքում է ռեստորանների և սրճարանների անանուն կարծիքները: Անանունությունը թույլ է տալիս վարկանիշային աղյուսակ կազմելիս հասնել մեծ օբյեկտիվության:

La Pergola Restaurant

Դասական խոհանոցի բնագավառում բարձր գնահատականի է արժանացել La Pergola ռեստորանը, որը երեք Միշլենի աստղ ունեցող Հռոմի միակ ռեստորանն է: La Pergola-ն, որը տարբերվում է ոչ միայն իր  ավագ խոհարար Հայնց Բեկի նրբահամ ճաշացանկով, այլև՝  հնաոճ կահույքով շքեզ ինտերիերով և հազվադեպ գոբելեններով: Բացի դրանից, ռեստորանը ունի սեփական գինու մառանները:

La Pergola Restaurant

Նրանից գրեթե հետ չեն մնում  Il Pagliaccio-ն՝  իր երկու միշլենյան աստղերով, ինչպես նաև  La Trota-ն, La Parolina-ն, Metamorfosi-ն և Aсquolina-ն: Ինչը վերաբերվում է էթնիկ ռեստորաններին, ապա հատկապես նշված են Green T-ն, Hamasei-ն, Zen Sshi-ն, Dao Rsstaurant-ը, Hasekura-ն, Mandarin-ը, Sakura Sushi-ն, Somo-ն և Thien Kim-ը:

You might also like