Մարտի 21-ին Լոնդոնի կինոյի թանգարանում կբացվի «Բոնդը շարժման մեջ» ցուցահանդեսը: ցուցահանդեին կներկայացվի Ջեյմս Բոնդի օրիգինալ ավտոմեքենաների ամենամեծ հավաքածուն. հայտնում է Visit Britain-ը: Ողջ ընտանիքի համար նախատեսված յուրօրինակ այս ցուցահանդեսը կանցկացվի Քովենթ Գարդեն շրջանի Լոնդոնի կինոյի թանգարանում:
Բոնդի երկրպագուները կարող են տեսնել ամենաամբողջական հավաքածուն, այդ թվում՝ Agusta Westland’s AW101 ուղղաթիռի 1:3 մասշտաբով մոդելը, նկարահանած Սկայֆոլ ֆիլմում 2012 թվականին: «Բոնդը շարժման մեջ» ցուցահանդեսը նաև կներկայացնի բազմաթիվ ավտոմեքենաներ, նրբակազմ մոդելներ, Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմից տեսանյութեր և ռեկվիզիտ: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն այն ավտոմեքենաները, որոնք նկարահանման ժամանակ հետապնդել են գլխավոր հերոսին, ներառյալ Lotus Esprit S1 ապրանքանիշի ավտոմեքենան, որը անվանել են «խոնավ Նելլի» (Wet Nellie) իր ջրի տակ շարժվելու ունակության պատճառով:
Այդ մեքենայով գործակալը շարժվել է «Լրտես, որը ինձ սիրել է» ֆիլմում 1977 թվականին: Ինչպես նաև, հնարավոր կլինի տեսնել 1964 թվականին նկարահանած Rolls-Royce Phantom III-ը «Գոլդֆինգեր» ֆիլմից և Aston Martin DB5-ը՝ նկարահանած 1995 թվականին «Ոսկե աչք» ֆիլմում: