Adidas-ը թողարկել է «սադրիչ» շապիկներ Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար

Սպորտային հագուստ արտադրող Adidas ընկերությունը  ստիպված է եղել դադարեցնել Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշով երկու տեսակի շապիկների վաճառքը: Շուկայից այդ հագուստի հետկանչման պատճառը սեքս տուրիզմի պրոպագանդայի վերաբերյալ կասկածն է:

Adidas released the "provocative" T-shirts for the World Cup

Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են, որ Adidas-ի շապիկներին բացահայտ պատկերները կարող են խրախուսել սեքս տուրիզմը, ինչպես նաև՝ խթանել այն: Շապիկներից մեկի վրա պատկերված է գրկաբաց աղջիկ՝ Looking to Score գրությամբ, մյուսին՝ բաց ներքնազգեստ հագած հետույքի տեսքով սիրտ: Սկանդալին արդեն արձագանքել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆֆը. «Բրազիլիան երջանիկ է ընդունել զբոսաշրջիկներին, ովքեր կգան ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, բայց, միևնույն ժամանակ, պատրաստ է պայքարել սեքս տուրիզմի դեմ:

Adidas released the "provocative" T-shirts for the World Cup

Մենք ցանկանում ենք, որ մրցաշարը հաջողված լինի, բայց ոչ ցանկացած միջոցներով», – իր Twitter-յան էջում գրել է երկրի նախագահը: Նա ավելացրել է, որ կառավարությունը թույլ չի տա երեխաների և դեռահասների սեռական շահագործումը և  կպայքարի դրա դեմ:

You might also like