Անգամ ամենափորձառու և զգուշավոր զբոսաշրջիկները ժամանակ առ ժամանակ կոպիտ սխալներ են թույլ տալիս: «Conde Nast Traveler» պորտալի լրագրողը հետևել է զբոսաշրջիկներին և հրապարակել ամենատարածված բացթողումների ցանկը, որոնցից արժե խուսափել հանգստի ժամանակ.
1. Վստահել ուղեբեռը անծանոթ մարդու (օրինակ խնդրեք մեկ այլ ուղևորի հետևել դրանց պահպանմանը),
2. Մոռանալ զգուշացնել հյուրանոցի ղեկավարությանը հարսանիքի ամսաթվի /ծննդյան օրվա/ մեղրամսի մասին համարի կարգը բարձրացնելու նպատակով,
3. Կիրառել կրեդիտային քարտը մեծ տոկոսներով արտասահմանյան բանկերում,
4. Հանգստի թանկարժեք ժամանակի վատնումը`սպասելով հյուրանոցի ադմինիստրացիայի խորհրդին և օգնությանը քաղաքում տեղաշարժվելու համար,
5. Վճարել տոմսի փոխարինման համար,
6. Ամրագրել տեղ միայն մեկ ուղղությամբ կատարվող կռուիզում,
7. Նախորդ հաճախորդի կողմից վնասված ավտոմեքենայի դիմաց վճարել ավտոմեքենայի վարձակալման ընկերությանը,
8. Մոռանալ ավիաընկերություններից կուտակված միավորների մասին, որոնք հնարավոր է ծախսել ոչ միայն տոմսի վրա,
9. Սխալ հաշվել անձնագրի վավերականության ժամկետը,
10. Մտածել, որ բոլորը ձեր մեջ տեսնում են Զբոսաշրջիկի և համապատասխամ վարք ցուցաբերել: