Spike Aerospace-ը ներկայացրել է 80 միլիոն դոլար արժողությամբ նոր մասնավոր գերձայնային S-512 ինքնաթիռի նախագիծը: Հեղափոխական ինքնաթիռը ունակ է զարգացնել ավելի քան 2 000 կմ/ժ արագություն` հնարավորություն տալով Լոս Անջելեսից Տոկիո թռչել 8 ժամում նախկին 14-16 ժամի փոխարեն:
Ինքնաթիռը տեղավորում է 18 ուղևորների, և ինչպես գրում է news.com.au-ն, այն պետք է գործածվի արդեն 2018 թվականին: Բայց նոր ինքնաթիռը կարող է սարսափ դառնալ նրանց համար, ովքեր տառապում են կլաուստրոֆոբիայով, քանի որ ինքնաթիռի սրահում չկան պատուհաններ:
Ինքնաթիռի սրահում տեղադրված տեսախցիկները արտատպում են պատկերները հատուկ էկրանների վրա, որոնք գտնվում են սրահում: Ցանկության դեպքում կարող եք մգացնել էկրանը կամ վրան փակցնել ցանկացած այլ նկար: