Նապոլեոնի երթուղի` նվիրված «Ազգերի ճակատամարտի» 200-ամյակին

Զբոսաշրջիկները կարող են անցնել Նապոլեոնի հայտնի երթուղին Բելգիայի Վալոնիայում: 94-կիլոմետրանոց երթուղին անցնում է ճիշտ նույն վայրերով, որտեղով անցել է Նապոլեոնի բանակը  լեգենդար «100-օրյա արշավի» ժամանակ, որն ավարտվել է 1815 թվականի հունիսի 18-ին Վատերլուի ճակատամարտում կրած պարտությամբ:

Route Napoleon in honor of the 200th anniversary of the "Battle of the Nations"Ինչպես գրում է La Capitale պարբերականը` զբոսաշրջային խմբերի անցած ճանապարհին կտեղադրվի 200 տեղեկատվական ցուցանակ: Դրանց օգնությամբ զբոսաշրջիկները կծանոթանան վայրերին, որտեղ բանակը կանգ էր առնում, ինչպես նաև` կհիշեն այդ ժամանակվա պատմական իրադարձությունները: «Նապոլեոնի ճանապարհի» բացումը Վատերլուի «Ազգերի ճակատամարտի» 200-ամյակին նվիրված միջոցառումների մի մասն է կազմում, որոնք տեղի կունենան 2015  թվականին:

You might also like