Զբոսաշրջիկների համար ձայնագրել են Մեծ Բրիտանիայի ձայները

Sounds of Great Britain նոր գովազդային հոլովակի հեղինակները, որը նախատեսված է դեպի Մեծ Բրիտանիա զբոսաշրջիկների այցելությունները խրախուսելու համար, ձայնագրել են սաունդթրեք, որը ներառում է բաժակը լցվող թեյի հնչյունները, սև քաբի ազֆանշանը և Բիգ Բենի սլաքների ձայնը:

Sounds of Great Britain

Իսկական բրիտանական ձայները և երկրի կյանքը ներկայացնող պատկերները սաունդթրեքի ֆոնին ցուցադրում են զբոսաշրջիկներին ժամանակակից Բրիտանիան. հայտնում է VisitBritain-ը: Հնչյունների համադրություն ներկայացնող գովազդային արշավը  հիշեցնում է երկրի  հայտնի վայրերի, մարդկանց և տեսարժան վայրերի մասին, ինչպիսիք են` Dartmouth Steam Train-ի գնացքների դղրդյունը, Ուիմբլդոնի թենիսի մրցաշարի հանդիսատեսի ծափահարությունները, Lovebox  երաժշտական փառատոնի ղողանջները և նույնիսկ լռությունը, որը տիրում է Ուելսի Քայրֆիլի (Caerphilly) ամրոցում:

Sounds of Great Britain

Նոր գովազդային արշավի թվային տարբերակը առաջարկում է ինտերնետ օգտատերերին ամբողջ աշխարհից ստեղծել սեփական գովազդային հոլովակը և անհատականացված երթուղի Մեծ Բրիտանիայով: Ավարտելով խմբագրման փուլը` նրանք կարող են ավելին իմանալ իրենց ընտրած երթուղիների մասին VisitBritain’s LoveWall-ում և կիսվելծրագրերի մասին ընկերների հետ Facebook-ի և Twitter-ի միջոցով:

You might also like