Ցուցահանդես` նվիրված «Աստղային պատերազմներին», բացվել է Փարիզում` առաջին իսկ օրերին սահմանելով ռեկորդներ:
«Star Wars Identities» նոր ցուցահանդեսը, որը բացվել է Փարիզի հյուսիսում գտնվող Cité du Cinema-ում, գրավել է հոլիվուդյան դյուցազներգության հարյուրավոր երկրպագուների: Ցուցահանդեսը բաժանված է երեք մասի` «Origins, Influences and Choice», և ներկայացնում է ավելի քան 200 իրեր Lucas Arts Museum-ի արխիվից, այդ թվում` Լուկասի հեղինակած հագուստներ, էսքիզներ և մոդելներ:
The Local-ը զգուշացնում է, որ ցուցահանդեսին պետք է գալ աշխատանքային օրերին և ժամերին, որպեսզի երկար հերթերում չհայտնվել: