Շվեդիա. Շվեդական սահմանին հայտնվել են Բիգ Մաքով սահմանային սյուներ

 McDonald’s դիզայներական գործակալության հեղինակած գովազդային ցուցանակը հայտնվել է Նորվեգիայի և Շվեդիայի սահմանին` Բերգերուդում: Դիզայներները որոշել են ներկայացնել  մթերքների գները տարբեր երկրներում, և դա արել են գովազդային մեծ ցուցանակի միջոցով, որը բաժանված է երկու մասի և ներկայացնում է սահմանային երկրներ, որտեղ Բիգ Մաքի գները զգալի տարբերվում են: Նորվեգական Բիգ Մաքը արժի 89 շվեդական կրոն, այն դեպքում, որ Շվեդիայում այն ընդամենը 59  կրոն է:  «Մենք` շվեդներս, ուրախ ենք ողջունել մեր տնտեսող հարևաններին գրկաբաց և լայն ժպիտով»: Նման  մենկանաբություն է պարունակում  տեսանյութը, որը բացատրում է պաստառի իմաստը. գրում է The Local-ը:

You might also like