Հելսինկիում ավարտվում է հայտնի Ձմեռային Այգիի (Talvipuutarha) վերանորոգման աշխատանքները, որն էլ տևել է ավելի քան մեկ ու կես տարի: Իսկ ջերմոցները կսկսեն այցելուներին ընդունել 2012 թվականի փետրվարից: Քաղաքային Ձմեռային այգին առաջին անգամ բացվել է 1893 թվականի հոկտեմբերի 1-ին: Վերջին լուրջ վերանորոգումը այստեղ եղել է 1975-1978 թվականներին, և մինչև այսօր ջերմոցները նկատելիորեն ավերվել էին, հայտնում է heslinki.ru-ն:
Ձմեռային այգին բույսերի հարուստ հավաքածու ունի, որը տեղավորված է երեք վայրերում` դահլիճում և երկու սենյակներում: Կան առանձին նմուշներ, որոնք համարվում են այգու հասակակից. մասնավորապես մի քանի կամելիաներ ավելի քան 100 տարեկան են: Talvipuutarha-ում հնարավոր է տեսնել ծաղկած ալոե, մագնոլիաներ, կակտուսներ, արմավենիներ և այլ բույսեր:
Ջերմոցներում անցկացվում են շոու ծրագրեր և բույսերի թեմատիկ ցուցահանդեսներ, որոնք էլ համապատասխանում են տարվա յուրաքանչյուր եղանակին: Մինչև վերանորոգման համար փակվելը այգին աշխատել է հետևյալ ժամանակացույցով` երեքշաբթի օրերին 9:00-ից մինչև 15:00-ն, չորեքշաբթիից մինչև ուրբաթ ժամը 12:00-ից մինչև 15:00-ն և հանգստյան օրերին 12:00-ից մինչև 16:00-ն: Ջերմոցների մուտքը ազատ է: