Բորտուղեկցորդուհիները երազում են, որ այս խորհուրդներին հետևեն բոլոր ուղևորները

Ինքնաթիռի անձնակազմի անդամների խոստովանությունները համաշխարհային պարբերականներին շարունակվում են: Readerуs Digest ամսագիրը հրապարակել է բորտուղեկցորդուհների տասը խորհուրդների ցանկը, որոնք նրանք երբեք ուղղակիորեն չեն ասի ուղևորին:

1. Պետք չէ բռնել բորտուղեկցորդուհու ձեռքից, չէ որ դուք չեք նետվում ռեստորանի մատուցողուհու վրա,

2. Պետք չէ խնդրել անձնակազմի անդամներին լուծել ձեր խնդիրները հարևան ուղևորների հետ. նրանք տարրական դասարանի ուսուցչուհի չեն,

3. Միթե հնարավոր չէ սպասել և սանհանգույց գնալ ոչ այն րոպեին, երբ բորտուղեկցորդուհին միջանցքով քշում է 113 կգ քաշով սայլը,

Stewardess

4. Մի եղեք եսասեր. երբ տեսնում եք թթվածնային դիմակով կամ դեղատուփով վազող բորտուղեկցորդուհուն, նշանակում է դա խմիչք պատվիրելու լավագույն  ժամանակը չէ,

5. Հետևեք ձեր փոքրիկին,

6.Բորտուղեկցորդուհին անձնական սպասուհի չէ,

6. Միգրացիոն քարտը լրացնելու համար պետք է նախապես մտածել պայուսակում գրիչի առկայության մասին. անձնակազմի անդամները գրասենյակային հավաքածուներ չունեն,

Stewardess-belts-in-child

7. Սանհանգույցի դուռը բացելու համար բավական է սեղմել այն, պետք չէ այն կոտրել,

8. Անձնակազմի բոլոր անդամները չե սիրում այս կամ այն ուղղությունը, հիմնականում` թռիչքի ուղևորների կոնտինգենտով պայմանավորված,

9. Միթե «բարև» և «ցտեսություն» արտահայտությունները այդքան բարդ է արտահայտել,

10. Աշխատեք բոլոր անհրաժեշտ իրերը ձեզ հետ տանել ինքնաթիռ` դեղ, կոսմետիկ միջոցներ և մթերքներ: Բորտուղեկցորդուհիների համար դժվար է տակդիր ստեղծել հիգիենիկ միջադիրներից և բարձերից:

 

You might also like