Նեպալ. Էվերեստը կէժանանա՞

Նեպալը ծրագրում է նվազեցնել Էվերեստ բարձրանալու վճարը, որպեսզի գրավի ավելի շատ արշավականների ուշադրությունը դեպի աշխարհի ամենաբարձր գագաթը: Ամեն տարի Նեպալ են գալիս հարյուրավոր օտարերկրացի լեռնագնացներ, որպեսզի բարձրանան Էվերեստ,  որի բարձրությունը ծովի մակերևույթից 8 850 մետր է:

EverestՆերկայումս Նեպալի իշխանությունները յուրաքանչյուր լեռնագնացից գանձում են $25 հազար դոլար գումար: Յոթ հոգուց բաղկացած խումբը այդ թույտվությունը կարող է ստանալ $78 հազար դոլարի դիմաց: Նեպալի իշխանությունների կարծիքով` դա հանգեցնում է մեծ և վատ կառավարվող թիմերի ձևավորման, որը հաճախ բաղկացած է լինում անփորձ արշավականներից:

Everest

Տուրիզմի նախարարության ներկայացուցիչ Տիլակրամ Պանդեյը հայտնել է, որ հաջորդ տարվանից սկսած գագաթ բարձրանալու վճարը յուրաքանչյուր լեռնագնացի համար կնվազի մինչև $12 հազար դոլար: «Ծախսի նվազումը թույլ կտա վերացնել  «արհեստական» խումբ կազմելու ցանկությունը, որտեղ առաջնորդը նույնիսկ չի  ճանաչում խմբի բոլոր անդամներին: Այս քայլը կնպաստի ավելի պատասխանատու և լուրջ լեռնագնացների մասնակցությանը»,-նշել է Տ. Պանդեյը:

You might also like