Մարտի 20-ին Վաշինգտոնում կմեկնարկի Ծաղկող բալենու ամենամյա փառատոնը (National Cherry Blossom Festival)` ամենագեղեցիկ գարնանային տոնը ԱՄՆ-ում: 1912 թվականին Տոկիոյի քաղաքապետը Վաշինգտոնին նվիրեց երեք հազար բալենի, որոնք պետք է խորհրդանիշ դառնային երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման և բարգավաճման համար:
Փառատոնը կոչված է խորհրդանշել ԱՄՆ-ի և Ճապոնիայի լավ հարաբերությունները, այդ պատճառով շատ տոնական միջոցառումներ ունեն ընդգծված արևելյան կոլորիտ: Ամեն տարի միջոցառման շրջանակներում, որը տևում է մի քանի շաբաթ, անցկացվում են ավանդական զանգվածային տոնակատարություններ և մի քանի հատուկ միջոցառումներ:
Այս տարի օդային օձերի փառատոնը տեղի կունենա մարտի 29-ին, հրավառության շոուն` ապրիլի 5-ին, իսկ ապրիլի 12-ին նախատեսված է երաժշտական շքերթ: Ծաղկող բալենու մեծ փառատոնը կավարտվի ապրիլի 13-ին