Գրանադայում միավորել են խոհարարական միջոցառումները դասական կինոյի փառատոնի հետ

Փետրվարի 22-ին Գրանադայում կմեկնարկի Դասական ֆիլմերի միջազգային փառատոնը` VI Festival Internacional de Cine Clásico Retroback: Ամբողջ նախորդ շաբաթվա և միջոցառման անցկացման  ընթացքում` մինչև ընդհուպ մարտի 2-ը, տասնյակ քաղաքային բարեր հյուրերին կառաջարկեն «կինոարվեստի մենյու»:

RETROBACK

Հիմնական շեշտը դրված է «տապաս» ավանդական իսպանական  խորտիկների վրա. փառատոնի պատվին կստեղծվեն նոր խոհարարական գլուխգործոցներ` օրիգինալ թեմատիկ անվանումներով: Եվ քանի որ այս տարի Retroback-ում գլխավոր ֆիլմ է ճանաչվել հոլիվուդյան «Մոգամբոն», բարերը, որոնք վաճառում են այդ ոճի «տապաս», կընդգրկվեն  Tapas salvajes («Վայրի խորտիկներ») երթուղու մեջ: «Մոգամբո»  (Mogambo, 1953) ֆիլմի ռեժիսորը Ջոն Ֆորդն է, գործողությունները ծավալվում են Աֆրիկայում: Գլխավոր դերերում հանդես են եկել Ավա Գարդները, Քլարկ Գեյբլը և Գրեյս Քելլին:

mogambo

Որպես հարգանքի տուրք դասական ֆիլմին` Գրանադայի բարերում կմատուցեն almejas del Kilimanjaro, bocado de león, huevos de cocodrilo և այլ ուտեստներ: Միաժամանակ կկազմակերպվի  «Սաֆարի» տեսալսողական ինտերակտիվ շոուն, քաղաքով  «կանցնեն» զեբրերը, ընձուղտները, փղերը և առյուծները: Ինչպես հայտնում է BuenaEspana-ն` նախատեսված է նաև ֆիլմի ինքնատիպ հագուստների ցուցադրություն:

You might also like