Անտվերպենը հրավիրում է բերրիության տոնակատարությանը

Մարտի 22-ին բելգիական Անտվերպենում կանցկացվի ավանդական տոնակատարություն` նվիրված բերրիության և երիտասարդության հեթանոսական աստված Սեմինիին: Նրա հարթաքանդակները պահպանվել են Ստեն (Het Steen) ամրոցի դարպասների վրա, և այն  համարվում է քաղաքի ամենաառեղծվածային տեսարժան վայրերից մեկը: Սեմինիի պատկեր, ենթադրվում է, պատկանում է մ.թ.  II դարին, իսկ Անտվերպենի շատ բնակիչներ հավատում են, որ այս աստվածը իրենց նախահայրն է:

het steen antwerpen

Նրան է նվիրված ազգային երգեր և ծեսեր, որոնք արգելվել են  XVII դարում, և այդ ժամանակ էլ ֆանատիկոսները վնասել են հարթաքանդակը: Սեմինիի տոնակատարության մշակույթը վերազարգացել է մոտավորապես կես դար առաջ բելգիական AKSIE ընկերության կողմից: Ժամը 10:00-ին տոնը նշող ամբոխը հավաքվում է քաղաքապետարանի մոտ, որպեսզի պարի և երգի ազգային երգեր, ինչպես նաև` սիրահարների օրհնության ծես անցկացնի. Սեմինին նաև համարվում է սիրահարների հովանավորը:  

feast fertility

Այնուհետև ամբոխը շարժվում է Ստեն ամրոցի ուղղությամբ, որպեսզի հարթաքանդակը զարդարեն ծաղիկներով և ավանդական գարնանային հացը նվիրաբերեն աստծուն: Դրանից հետո 13:30-ին զբոսաշրջիկներին սպասվում է գինիով և կենդանի երաժշտությամբ մեծ գարնանային տոնակատարություն քաղաքապետարանի հրապարակում: 

You might also like