Եգիպտոս. Կահիրեն կունենա ևս մեկ թանգարան` բաց երկնքի տակ

Եգիպտոսի հնությունների նախարարությունը և Կահիրեի նահանգապետը ներկայացրել են նոր նախագիծ` ցանկանալով փակել պատմական Հին Կահիրեում գտնվող Գամալիա փողոցը ավտոմեքենաների առջև և այն դարձնել թանգարան` բաց երկնքի տակ: Փողոցը հետիոտնային դարձնելու նախագիծը արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից:

Gamalia

Հնությունների նախարար Մոհամեդ Իբրահիմը նշել է, որ նախագծի շրջանակներում կթարմացվեն շենքերի և կամուրջների ճակատամասերը, սկսած` Բոբ Ալ Նասրից, մինչև` Մաշշադ ալ Հուսեյնին: Տուրիզմի նախարարության ծրագրերում է փողոցի մաքրումը վանդալիզմի հետքերից, որը 2011 թվականի հեղափոխության ժառանգությունն է:

GamaliaՄինչև 2011 թվականի հունվարը փողոցը փակ էր մեքենաների համար, բայց հեղափոխությունից հետո վարորդները արհամարհեցին օրենքը: Այժմ հին կանոններին կհետևեն զբոսաշրջային ոստիկանները և Կահիրեի իշխանությունները: Ինչպես հայտնում է Daily News Egypt-ը` նախագծի առաջին փուլը` շենքերի և կամուրջների ճակատամասի վերանորոգումը, կավարտվի փետրվարին:

You might also like