Այն բանից հետո, երբ Դիսնեյ ընկերությունը թողարկեց «Սառցե սիրտը» նոր ֆիլմը, Նորվեգիայի զբոսաշրջային իշխանությունները նկատում են ամերիկացիների հետաքրքրությունների պայթյուն դեպի իրենց երկիրը: Ըստ վիճակագրության` ԱՄՆ-ից Նորվեգիա մեկնելու տոմսեր փնտրող մարդկանց քանակը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում աճել է 153%-ով` համեմատած անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ:
Մուլտֆիլմը, որը պատմում է Հանս Քրիստիան Անդերսենի «Սառցե թագուհին» հեքիաթի պատմությունը, երկրի հյուսիսի հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկացիների շրջանում: Այն բանից հետո, երբ մուլտֆիլմը դրվեց վարձույթի, Նորվեգիա այցելող ամերիկացիների թիվը եռապատկվել է. հայտնում է The Local-ը:
Innovation Norway-ը, որը ներկայացնում է Visit Norway-ը ԱՄՆ-ում, վճարել է բավականին մեծ գումար, որպեսզի Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմը օգտագործի` որպես Նորվեգիայի գովազդը Նոր Աշխարհում: Եվ այժմ տուրիստական ընկերությունը, որը կազմակերպում է տուրեր դեպի Սկանդինավիա, օգտագործում է այս ֆիլմից հատվածներ զբոսաշրջիկներին գրավելու համար: