Paris Pass-ը հարցում է անցկացրել այն զբոսաշրջիկների շրջանում, ովքեր 2013 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի հունվարը այցելել են սիրո քաղաք Փարիզ: Հարցվածների 62%-ը պատասխանել է, որ Փարիզը համարում է ամենառոմանտիկ քաղաքը աշխարհում: Ռոմանտիկների համար այլընտրանք է Վենետիկը և Հռոմը, որոնք հավաքել են համապատասխանաբար հինգ տոկոս, իսկ Լոնդոնը հավաքել է 3% ձայն. գրում է Travel Daily News-ը: Փարիզի ամենագլխավոր ռոմատիկ վայր է համարվում Էյֆելյան աշտարակը. այսպես են կարծում հարցվածների 27%-ը, երկրորդ հորիզոնականում Սենա գետի ափն է՝ 17%, և Արվեստների կամուրջը, որի օգտին քվեարկել է հարցվածների 10%-ը: