Ֆրանսիա. Փարիզում ցանկացած մարդ կարող է դառնալ տաքսու վարորդ

Uber ընկերությունը, որը արդեն ունի իր սեփական ավտոմեքենաները Փարիզում, որոշել է Ֆրանսիայի մայրաքաղաքում նոր  UberPop ծրագիրը զարգացնել, որը թույլ կտա գրեթե յուրաքանչյուր վարորդին տաքսի վարել: UberPop ծառայությունը հաջող կերպով աշխատում է ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում, և ընկերությունը կարծում է, որ Փարիզը կարող է աշխատել ցանկացողներին հիանալի հնարավորություն տալ:

UberPop

Նոր ծառայությունումաշխատելու համար վարորդին հարկավոր է 5 տարուց ավելի ունենալ  վարոդական իրավունք և լինել 21 տարեկանից բարձր: Ուղևորները մեկ կիլոմետրի դիմաց կվճարեն 80 եվրոցենտ, իսկ Uber-ը վարորդներից կգանձի տոկոսադրույքներ ուղևորներից ստացած եկամտից: Ծառայությունը աշխատում է սմարթֆոնների օգնությամբ, որոնցով օգտատերերը  կգտնեն ազատ մեքենաներ իրենց շրջանում:

uberpop-car

Նոր համակարգը արդեն զայրացրել է փարիզյան  տաքսու վարորդներին, ովքեր գործադուլ են հայտարարել` բողոքելով մասնավոր տրանսպորտային միջոցների դեմ: Ընդդիմադիրները կոտրել են մի քանի մասնավոր ավտոմեքենաների ապակիներ, ներառյալ` Uber-ի ավտոմեքենաները: Իսկ Տաքսու վարորդների ազգային միության նախագահը հայտարարել է, որ իրենք կդիմեն դատարան և կմեղադրեն նրանց` առանց լիազորման աշխատելու և անարդար մրցակցության համար. հայտնում է The Local-ը:

You might also like