Դանիական Rub og Stub ռեստորանը, թվում է թե, աշխարհի միակ ռեստորանն է, որը բաց հայտարարում է, որ ուտեստները պատրաստում է թափելու ենթակա մթերքներից: Սոֆի Սայլսը (Sophie Sales)՝ ռեստորանի հիմնադիրներից մեկը, ասել է, որ հաստատության գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ ցանկանում են ուշադրություն գրավել սննդի խնդրի վրա:
Բազմաթիվ մթերքներ են Դանիայում և ամբողջ Եվրոպայում թափվում խանութների կողմից, քանի որ անցել է դրանց պահպանման ժամկետը, սակայն այդ մթերքների որակը մնում է միանգամայն պիտանի, իսկ ջերմամշակումից հետո վախենալու ոչինչ չկա:
Ռեստորանի ճաշացանկում կան բազմաթիվ ուտեստներ, անգամ այնպիսի դելիկատեսներ, ինչպիսիք են` գառան մսից կոտլետները և բադի դոշը: Rub og Stub ռեստորանի գաղափարը ֆրագինների`մարդկանց, ովքեր սկզբունքորեն չեն վճարում ուտելիքի համար և գտնում են դրանք սուպերմարկետների երտևի բակում, շարժման տրամաբանական շարունակությունն է:
Ռեստորանի ի հայտ գալով` դանիացի ֆրիգանների մոտ նվազել է մթերքների ընտրությունը. ռեստորանի մատակարարները արագ կերպով խանութներից ընտրում են ամենահամեղ ժամկետն անց սնունդը: