Եթե դուք ցանկանում եք ճանապարհորդել երեխաների հետ, բայց մտածում եք, որ դա շատ հոգնեցուցիչ է, ապա ձեզ հարկավոր է ուշադրություն դարձնել այս նորարարության վրա՝ ուսապարկ երեխաների հետ ճանապարհորդելու համար: Երեխաների հետ ճանապարհորդության առավելությունը այն է, որ նրանց կարող եք տանել այնտեղ, որտեղ հարկավոր է` առանց հարցնելու` նրանց դա դուր է գալիս, թե ոչ:
Հատկապես, երբ գործը հասնում է նրան, որ պետք է ծանոթանալ քաղաքին, ամենաքիչը երեք եկեղեցիներին` կառուցված 15-րդ դարում, և մի քանի բնական թանգարաններին մեկ օրում:
Piggyback Rider-ը ստեղծվել է երեխա-ծնող հարաբերություններում հարմոնիա մտցնելու համար: Այդ նորարարությունը ամրանում է հայրական ուսերին և իր վրա կարող է կրել մինչև 27 կգ քաշ ունեցող երեխայի: Ոտքերի համար նախատեսված չֆիքսված տարածությունը երեխային թույլ է տալիս պահպանել շարժունակությունը, իսկ անվտանգության գոտիները ապահովում են երեխային հանկարծակի վայր ընկնելուց: Իսկ որպեսզի երեխան ողջ ճանապարհորդության ընթացքում չկառչի հայրիկի ուսերից, ուսապարկը ունի հատուկ բռնակներ, որտեղից հարմար է բռնվել:
Piggyback Rider-ը կշռվում է մոտավորապես 3 կգ, բայց խոստանում է քաշի ճիշտ բաշխում. այսինքն` հնարավոր է վստահ քայլել և վեր բարձրացնել գլուխը. մեջքին ամրացրած երեխան ձեզ չի խանգարի: