Փարիզյան «Դիսնեյլենդ» զվարճանքների այգին հրավիրել է հայտնի ավագ խոհարարի «Ռատատույ» մուլտֆիլմի պատվին նոր ատրակցիոնի ստեղծման համար: Անիմացիոն ֆիլմը նկարահանվել է 2007 թվականին, որը պատմում է Փարիզում առնետ-խոհարար Ռեմիի արկածների մասին:
Ատրակցիոնի ստեղծման գործում «Դիսնեյլենդի» աշխատակիցներին կօգնի ֆրանսիացի ռեստորատոր Փոլ Բոկյուզը, ով համարվում է XX դարի ամենահայտնի խոհարարներից մեկը: Ատրակցիոնի բացումը նախատեսվում է 2014 թվականի ամռանը:
Հյուրերը կարող են այցելել փարիզյան Chez Gusteau ռեստորան, որտեղ ծավալվել են «Ռատատույի» գործողությունները, ինչպես նաև` թեմատիկ Le Bistrot de Remy ռեստորան և Chez Marianne, Souvenirs de Paris հուշանվերների խանութ: Առաջին անգամ այս ատրակցիոնի մասին հայտնի դարձավ 2013 թվականի մայիսին: Այն ժամանակ Disney ընկերությունը խոստացավ, որ «կմիավորի Ռեմիի կերպարը հաջորդ սերնդի տեխնոլոգիայի հետ»: