Աբու Դաբին այցելությունների քանակով ռեկորդ է սահմանել

 Abu Dhabi, UAEԱնցյալ տարի Աբու Դաբի էմիրություն (ԱՄԷ) է այցելել 2.8 միլիոն զբոսաշրջիկ, որը  18%-ով ավելին է, քան նախորդ տարիներին: Ընդ որում` Զբոսաշրջության և մշակույթի գրասենյակը իր առջև առաջադրանք էր դրել, որ 2013 թվականին այցելուների քանակը պետք է անցնի 2.5 միլիոնը: Գիշերը Աբու Դաբիի հյուրանացներում և բնակարաններում անցկացրած հյուրերի քանակը նույնպես ավելացել է. 12 ամիսների ընթացքում նրանք ունեցել են 8.8 միլիոն այցելու  (+26%` 2012 թվականի համեմատ): Ռուսաստանից Աբու Դաբի մեկնողների քանակը գնալով ավելանում է. 2013 թվականին էմիրություններ այցելող ռուս զբոսաշրջիկների քանակը ավելացել է 26 հազարով (+34%-ով ավել` համեմատած նախորդ տարիների տվյալների հետ), իսկ գիշերակացներում մնացող հյուրերի քանակը ավելացել է 37%-ով և հասել է  144 հազարի: Տարվա ընթացքում էմիրություններում բացվել է 13 նոր հյուրանոց և համարների ֆոնդը աճել է 10%-ով (մինչև 26 հազար սենյակ)` համեմատած  2012 թվականի հետ: Միջինում մեկ գիշեր մնալու  արժեքը կազմում է 122 ԱՄՆ դոլար: Այժմ տեղի իշխանությունները նոր նպատակ են իրենց առջև դրել. 2014 թվականին զբոսաշրջիկների քանակը պետք է հասցնել 3.1 միլիոնի. հայտնում է Աբու Դաբիի Զբոսաշրջության գրասենյակը:

You might also like