Աշխարհի առաջնության բրազիլական ուղեցույց (Մաս 4)

Այս տարվա հունիսի 12 -ից հուլիսի 13-ին Բրազիլիայում կանցկացվի հոբելյանական 20-րդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:  Մենք ձեզ կպատմենք այն մասին, թե որ մարզադաշտերում են տեղի ունենալու ֆուտբոլային մենամարտերը, որ բարեր կարելի է այցելել, ինչ վերցնել ձեզ հետ և ուր այցելել խաղերից բացի ընդունող տասներկու քաղաքներում:

Պորտու Ալեգրի

Մարզադաշտ
50-հազար տեղանոց  «Բեյրա Ռիոն» կընդունի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հինգ խաղ: Սա բրազիլիայի միակ մարզադաշտն է, որի շինարարության վրա ակտիվորեն աշխատել են նաև երկրպագուները: Ավելի վաղ նախատեսվում էր, որ արենայի տարողունակությունը կկազմի ավելի քան  100 հազար մարդ,  բայց ՖԻՖԱ-ն պահանջեց փոխել պլանները, որպեսզի մարզադաշտը համապատասխանի միջազգային ստանդարտներին:

Սառը գարեջուր
Պորտու Ալեգրին բաղկացած է  հիանալի բարերով երեք հիմնական շրջաններից՝  Պատմական կենտրոն, բոհեմական և ավանդական Cidade Baixa, ինչպես նաև՝ վառ  Moinhos de Vento: Մարզադաշտին ամենամոտը գտնվում է առաջինը: Քաղաքում կան բազմաթիվ գարեջրագործարաններ, որոնք պատրաստում են գարեջուր: Այցելեք  Toca da Coruja, որտեղ արտադրում են համանուն գարեջուր, որը համարվում է լավագույնը Բրազիլիայում:

Եղանակը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Պորտու Ալեգրիում անպայման կլինեն մի քանի բավականին ցուրտ օր, երբ օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև հինգ աստիճան:

Ի՞նչ է  իրենից ներկայացնում Պորտու Ալեգրին
Պորտու Ալեգրին համարվում է բրազիլական գաուչոների շրջանի մայրաքաղաքը, այդ պատճառով հենց այստեղ է  գտնվում հիմնական ժամանցը, որից դուք երբեք չեք հոգնի. դա սթեյք հաուսներ այցելությունն է: Եթե ցանկանում եք համտեսել Բրազիլիայի լավագույն խորովածը, ապա միանշանակ պետք է այցելել Na Brasa: Բացի այդ, Պորտու Ալեգրիում կան բազմաթիվ վառ մշակութային տեսարժան վայրեր, որտեղ կարելի է այցելել   Bike PoA համակարգի հեծանիվներով:

Քաղաքի շրջակայքը
Քաղաքից ընդամենը երկու ժամվա հեռավորության վրա է գտնվում  Vale dos Vinhedos-ը՝ Բրազիլիայի լավագույն գինեգործական շրջանը:  Այստեղի փրփրու գինին թեև այդքան էլ հայտնի չէ, քան նրա չիլիական և արգենտինյան «կոլեգաները», բայց նույնպես ստանում է  գերազանց գնահատականներ փորձագետների կողմից վերջին տարիներին:   Ավելի ակտիվ հանգստի համար հարմար կլինեն Ապարադոս Դե Սերա և Սերրա Ժերալ ազգային պարկերը,  որտեղ գտնվում են երկրի ամենամեծ  կիրճերը:

Մանաուս

Մարզադաշտ
«Ամազոնիա»  մարզադաշտի ճարտարապետները ոգեշնչվել են Ամազոնի արևադարձային անտառներով, որոնք շրջապատում են Մանաուսը: Մարզադաշտի մետաղյա վանդակավոր կառուցվածքը մշակվել է այնպես, որ հիշեցնի տեղական ավանդական զամբյուղը, որից օգտվում են տեղաբնակները: Մարզադաշտը նախատեսված է  44 հազար տեղի համար, գտնվում է Պոնտա Նեգրա շրջանում՝ քաղաքի կենտրոնից քիչ հեռու, և կընդունի առաջնության չորս խաղ:

Սառը գարեջուր
Մանաուսի «ամենաբարային»  թաղամասերը Ադրիանապոլիսն ու Կաշոերինյան են: Եթե դուք փնտրում եք սպորտային բարեր, ապա ձեզ հարմար կլինեն  Touchdown-ը և   Cachaçaria da Dede-ն:

Եղանակը
Մանաուսում ջերմաստիճանը ամբողջ տարվա ընթացքում տատանվում է  +23…+27°С շրջանում: Բայց առաջնությունը տեղի է ունենալու անձրևների սեզոնին:

Ի՞նչ վերցնել ձեզ հետ
Անձրևանոց և  մժեղների դեմ դեղ. սրանք Մանաուսում առաջին անհրաժեշտության իրերն են:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Մանաուսը
Աշխարհի առաջնության անցկացման շրջանը համընկնում է ամենամյա  Boi-Bumbá  փառատոնի անցկացման շրջանի հետ, որը ամազոնյան կառնավալ է, որը ներառում է բրազիլական ռիթմեր՝ տեղական պարերով:  Այցելեք Մանաուսի Օպերային թատրոն, փորձարկեք ձեր ամրությունը CIGS ճամբարի բանակային վարժանքներում, որը գտնվում է ջունգլիներում, դարձեք զարմանալի բնական երևույթի վկան՝ Ռիո Նեգրո գետի մուգ ջրերի և Սոլիմոես բաց շագանակագույն  հոսքերի միաձուլմանը, որոնք չեն խառնվում ավելի քան 6 կմ երկայնքով, և ստեղծեք ձեր սեփական արահետը Janauari էկոլոգիական այգում:

Քաղաքի շրջակայքը
Այն ամենը, ինչ գտնվում է քաղաքից դուրս, կարող է դառնալ այն «բանալին», որի օգնությամբ դուք կբացահայտեք Ամազոնի բոլոր գաղտնիքները: Եթե դուք ցանկանում եք զգալ ձեզ իսկական հետազոտող, ապա անհրաժեշտ է տեղ ամրագրել նավակում և մասնակցել Ամազոնով արշավին կամ ողջ մնալու դասընթացնել անցնել ջունգլիներում:

Նատալ

Մարզադաշտ
«Արենա դաս Դունասը» նախատեսված է  45 հազար տեղի համար և կդառնա ֆուտբոլի աշխարհի առաջնության չորս խաղերի անցկացման վայրը:  Մարզադաշտի նախագիծը, որը բարձր գնահատական է ստացել ՖԻՖԱ-ի փորձագետներից, ներառում է առևտրի կենտրոնը, հյուրանոցը և արհեստական լիճը:

Սառը գարեջուր
«Ուտելու» համար այցելեք   Mangai անունը կրող հաստատությունը, իսկ «գարեջրային ֆուտբոլի» համար՝  Bar Original:

Եղանակը
Հունիսին օգոստոս Նատալում սպասվում են հաճախակի անձրևներ, բայց ջերմաստիճանը չի իջնի 22-ից:

Ի՞նչ վերցնել ձեզ հետ
Ձեզ հետ տարեք թեթև հագուստ, ինչպես նաև՝ ամառային հողաթափեր ավազի թմբերի վրա զբոսնելու համար:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Նատալը
Նատալ քաղաքի մասին ցանկացած հիշատակում  պետք է սկսվի  «ֆորրո» բառով. դա զարմանալի ռիթմիկ երաժշտություն է, որը Բրազիլիայում  մեծ ժողովրդականություն է վայելում: Այդ պատճառով դուք չեք կարող խուսափել  ֆորրոյի հնչյունների ներքո անցկացվող երեկոներից այնպիսի վայրերում, ինչպիսիք են՝  Rastapé-ն և   Forró do Turista-ն. այստեղ ձեզ կսովորեցնեն պարել կրքով և նվիրվածությամբ:  

Քաղաքի շրջակայքը
Քաղաքից դուրս՝ հյուսիսից հարավ ձգվում են հիանալի լողափեր: Ամենահայտնի վայրը այստեղ համարվում է Պիպան, որը նախկինում եղել է հիպպի գյուղ, որտեղ կարելի է ամեն օր հետևել դելֆիններին:

Եթե անգամ ձեզ համար ֆուտբոլը ոչինչ չի նշանակում, վարտիքներով 22 տղամարդիկ դաշտում ձեզ մոտ որևէ էմոցիա չեն առաջացնում և դուք չեք խենթանում, երբ գնդակը հայտնվում է դարպասում, ֆուտբոլային Բրազիլիան ամեն դեպքում կընդունի ձեզ գրկաբաց: Չէ որ սա իսկական արևադարձային դրախտ է, որը ստեղծել  են իսկապես երջանիկ մարդիկ:

You might also like