Նորվեգիան առաջատար է Բիգ Մակի գնով

The Economist ամսագիրը թողարկել է Բիգ Մակի հերթական ինդեքսը:  2014 թվականի հունվարին Նորվեգիան գերազանցել է Մակդոնալդի ապրանքների գների առաջատարին` զբաղեցնելով առաջին տեղը: Բիգ Մակը սկանդինավյան երկրում  արժե, ամսագրի տվյալներով, 7.8 դոլար: Երկրորդ տեղում Վենեսուելան է, որտեղ սովորական ամերիկյան արագ սննդի  արժեքը կազմում է 7.15 դոլար, իսկ երրորդ տեղում Շվեյցարիան է` 7.14 դոլարով: Հայտնի բուտերբրոտի լավագույն գինը Հնդկաստանում է`  1.54  դոլար, իսկ նրան հաջորդում են ՀԱՀ-ը` 2.16, Մալայզիան` 2.23 և Ուկրաինան`  2.27: Ռուսաստանը ամենամաչելի Բիգ Մակերի  ցանկում զբաղեցնում է 8-րդ տեղը` 2.62 դոլար` հաջորդելով Եգիպտոսին, որտեղ ամերիկյան ֆաստ ֆուդի արժեքը 2.43 դոլար է: ԵՄ-ում Բիգ Մակի միջին գինը 4.96 դոլար է:

Big Mac

Ամենամատչելի Բիգ Մակերի Թոփ-10-ը.

1. Հնդկաստան`  1.54
2. ՀԱՀ`  2.16
3. Մալայզիա`  2.23
4. Ուկրաինա` 2.27
5. Ինդոնեզիա`  2.30
6. Հոնգկոնգ` 2.32
7. Եգիպտոս`  2.43
8. Ռուսաստան`  2.62
9. Թայվան`  2.62
10. Շրի Լանկա`  2.68:

Big Mac
Ամենաթանկարժեք  Բիգ Մակերի Թոփ-10-ը.
1. Նորվեգիա` 7.80
2. Վենեսուելա` 7.15
3. Շվեյցարիա` 7.14
4. Շվեդիա`  6.29
5. Ֆինլանդիա`  5.56
6. Բելգիա`  5.36
7. Բրազիլիա` 5.25
8. Իտալիա`  5.22
9. Դանիա` 5.18
10.Ֆրանսիա` 5.15:

You might also like