Կոպենհագենի բնակիչները կիսվել են երջանկության գաղտնիքով

Արդեն մի քանի տարի անընդմեջ Դանիայի մայրաքաղաքը առաջատարն է աշխարհի ամենաերջանիկ քաղաքների ցանկում: Պարզվել է, որ Դանիայի մայրաքաղաքի բնակիչների երջանկության գաղտնիքը ակտիվ հանգստի մեծ հնարավորությունների մեջ է: Չափանիշների մեջ, որով կարող են հպարտանալ Կոպենհագենի բնակիչները` ի տարբերություն մոլորակի մյուս քաղաքների բնակիչների, մտնում է աշխարհում հայտնի «հեծանվային» մշակույթը:

 Copenhagen

Այս փոխադրամիջոցով կարելի է հասնել քաղաքի գրեթե ցանկացած ծայր:  Հատկապես երիտասարդների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում ձմեռային լողը հատուկ հանդերձարաններով լողափերում, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնից 10 րոպե հեռավորության վրա. հայտնում է Еuromag-ը:

Harbour Bathing Copenhagen

Ճաշի  ժամին կարելի է այցելել գեղատեսիլ լողացող սրճարաններից մեկը, որտեղ ցերեկը կարելի է անցկացնել  գործնական հանդիպումներ, իսկ երեկոյան` վայելել կենդանի երաժշտություն: Քաղաքում կան ընդարձակ տարածքներ  գոլֆի և անվաչմուշկներով սահելու համար: Ինչպես գրում է The Guardian-ը` Կոպենհագենը իսկապես լավագույն վայրն է բնության մեջ ակտիվ հանգստի և զբոսաշրջային ուղևորությունների համար:

Copenhagen

You might also like