ԱՄԷ. Dubai Mall-ը ամենաայցելվող խանութն է աշխարհում

Դուբայի  Dubai Mall առևտրի կենտրոն 2013 թվականին այցելել է  75  միլիոն մարդ, ինչը թույլ է տվել նրան դառնալ  մանրածախ առևտրի ամենաայցելվող   հաստատությունները աշխարհում. հայտնում է Gulf News-ը:

 Dubai Mall

Անցած տարվա հետ համեմատած` այս առևտրի կենտրոնի այցելուների թիվը ավելացել է 15%-ով: Միջինում օրական այստեղ այցելում է 200 հազար մարդ, որոնց մեծամասնությունը` զբոսաշրջիկներն են:

 Dubai Mall

Առևտրի կենտրոնում, որը ճանաչվել է ամենամեծը աշխարհում, գործում է  ավելի քան 1.2  հազար խանութ, ինչպես նաև` աշխարհի ամենամեծ ակվարիումը:

 Dubai Mall

Այժմ աշխատանքներ են տարվում Dubai Mall-ի ընդլայնման ուղղությամբ, որոնց ավարտը նախատեսվում է 2015 թվականին:

You might also like