Այս տարվա հունիսի 12 -ից հուլիսի 13-ին Բրազիլիայում կանցկացվի հոբելյանական 20-րդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մենք ձեզ կպատմենք այն մասին, թե որ մարզադաշտերում են տեղի ունենալու ֆուտբոլային մենամարտերը, որ բարեր կարելի է այցելել, ինչ վերցնել ձեզ հետ և ուր այցելել խաղերից բացի ընդունող տասներկու քաղաքներում:
Բելու-Օրիզոնտե
Մարզադաշտ
Տեղաբնակները նախընտրում են Բելու-Օրիզոնտեի մարզադաշտը անվանել պարզապես «Մինեյրաո», չնայած դրա պաշտոնական անվանումը ավելի հնչեղ է ՝ «Նահանգապետ Մագալյանս Պինտու»: Նրա կանաչ դաշտում կանցկացվի վեց ֆուտբոլային հանդիպում, այդ թվում` կիսաեզրափակիչներից մեկը: 67 հազար նստատեղ ունի և այն համարվում է Բրազիլիայի գործող չեմպիոնների՝ Կրուզեյրոյի թիմի տունը: Ֆուտբոլի իսկական սիրահարները պարզապես պարտավոր են նաև այցելել ևս մեկ «Ինդեպենդենսիյա» մարզադաշտ, որտեղ Անգլիայի հավաքականը հաղթել է ամերիկացի ֆուտբոլիստներին 1:0 հաշվով 1950 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ:
Սառը Գարեջուր
Թեև մարզադաշտի անմիջական հարևանությամբ կան բարեր, բայց ավելի լավ է ընտրություն կատարել հեղինակավոր Սավասսի շրջանի օգտին: Rima Dos Sabores-ում մատուցում են այնպիսի էկզոտիկ ուտեստներ, ինչպիսիք են` կոկորդիլոսի կամ ջայլամի միս: Խաղաղ Rua Pium փողոցը գիշերը վերածվում է գժանոցի, որտեղ բարերը աշխատում են մինչև վաղ առավոտ: Այստեղ մարդիկ ղեկավարվում են մեկ կանոնով. «Լողափը շատ հեռու է, այնպես որ գնում ենք բար»:
Եղանակ
Բելու-Օրիզոնտեում հորիզոնը երբեք մառախլապատ չէ կամ ամպերով պատված: Այստեղ շուրջ տարի հիանալի եղանակ է: Աշխարհի առաջնության ժամանակ օդի ջերմաստիճանը խոստանում է 20 աստիճանից չնվազել, բայց գիշերը իսկապես կարող է ցուրտ լինել:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Բելու-Օրիզոնտեն
Ձեզ ենք ներկայացնում կարճ, բայց հագեցած երթուղի. շրջեք մարզադաշտի մոտ գտնվող Pampulha արհեստական լճի ափով, եղեք Սուրբ Ֆրանցիսկ Ասիզսկիի եկեղեցում, որը կառուցել է հանճարեղ Օսկար Նիմեյերը և ձանձրացեք տեղի Գեղարվեստի թանգարանում:
Քաղաքի շրջակայքը
Տարածաշրջանում շատ են գաղութային քաղաքները, ինչպիսիք են Սան-Ժուան դել Ռեյը, Տիրադենտեսը և Օրու-Պրետուն: Առաջին երկուսը հայտնի են իրենց հիանալի ռեստորաններով, միևնույն ժամանակ` Օրու-Պրետուն հպարտանում է իր գեղեցիկ շրջակայքով և բարոկկո ոճի բազմաթիվ եկեղեցիներով:
Բրազիլիա
Մարզադաշտ
Բրազիլիայի Մանե Գարրինչիի ազգային մարզադաշտը տեղավորում է 72 հազար ֆուտբոլասերների: Ընդհանուր առմամբ մարզադաշտում կանցկացվի Աշխարհի առաջնության վեց մրցաշար, այդ թվում` քարորդ եզրափակիչներից մեկը: Estádio Nacional-ը գտնվում է հյուրանոցային սեկտորից կես ժամ հեռավորության վրա:
Սառը Գարեջուր
Մարզադաշտի հյուսիսային հատվածում բազմաթիվ բարեր կան: Եթե նախընտրում եք բոհեմային կառույցները, ապա դուք պետք է ացելեք հարավային հատված: Համեմեք ձեր գարեջուրը սամբայով և աֆրո-բրազիլական ռիթմերով Balaio Café սրճարանում:
Եղանակ
Աշխարհի առաջնության ժամանակ այս տարածաշրջանում չոր եղանակ է, խոնավությունը մոտավորապես 20%-ով նվազում է: Ձմեռը Բրազիլիայում բարդանում է նրանով, որ ցերեկը այստեղ տաք է լինում, իսկ գիշերը բավականին ցուրտ:
Ի՞նչ վերցնել ձեզ հետ
Գլխարկներ: Դուք պետք է պարտադիր պաշտպանվեք ուժեղ արևից, որը փորձում է մտնել ձեր գլխի մեջ Esplanada dos Ministérios էքսկուրսիայի ժամանակ, որտեղ գտնվում է բրազիլական մայրաքաղաքի տեսարժան վայրերի կեսից ավելին:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Բրազիլիան
Սա շատ երիտասարդ քաղաք է, որը զրոյից կառուցվել է 1950-ական թվականներին: Այժմ հսկայական մեգապոլիս է, որը իր սեփական ինքնության փնտրտուքների մեջ է: Տպավորիչ ճարտարապետությունը, որը պատկանում է Օսկար Նիմեյերայի «վրձնին», Բրազիլիան դարձրել է ХХ դարի միակ քաղաքը, որին տվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ: Անպայման էքսկուրսիա կատարեք Պլանալտու և Ալվորադա պալատներում. նրանք ձեզ մեծ հիացմունք կպարգևեն:
Քաղաքի շրջակայքը
Ցանկության դեպքում այցելեք պատմական Պիրենոպոլիս քաղաք, իհարկե դրա համար պետք է անցնեք 182 կմ ճանապարհ: Այստեղ հնարավոր է գնումներ կատարել խանութներում, որտեղ վաճառվում են արհեստի և արվեստի բազմաթիվ գործեր: Իսկ արկածների սիրահարները պետք է լինեն Շապադա դուս Վեադեյրուս ազգային պարկում` իր բազմաթիվ ջրվեժներով, որոնցից մի քանիսը հասնում են 100 մետր բարձրության:
Քուրիտիբա
Մարզադաշտ
Ժուակիմ Ամերիկո Հիմարայեսի անվան մարզադաշտը, որը նաև անվանում են «Արենա Բայշադա», տեղավորում է 47 հազար հանդիսատեսի: Դա Բրազիլիայի ամենաժամանակակից սպորտային մարզադաշտերից մեկն է:
Սառը Գարեջուր
Քուրիտիբայի լավագույն բարերն են համարվում Realejo Culinária Acústica-ն, որը հիմնականում իր այցելուներին մատուցում է կենդանի երաժշտություն, և Don Max-ը՝ հիանալի ուտեստով և խմիչքների հարուստ տեսականիով դասական կառույց:
Եղանակ
Հունիս ամսվան եղանակը Քուրիտիբայում կարող է շատ ցուրտ լինել՝ 8-ից մինչև 18 աստիճան տաքություն: Բրազիլիայի չափանիշներով դա համեմատական է իսկական սառնամանիքի:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Քուրիտիբան
Տեղի բնակիչները ասում են. «Մեր այգիները մեր լողափներն են»: Քուրիտիբան Բրազիլիայի ոչ պաշտոնական կանաչ մայրաքաղաքն է, չէ որ քաղաքը գտնվում է լեռնային հատվածում՝ լողափից քիչ հեռու: Աշխարհի առաջնության ժամանակ FIFA-ի պաշտոնական միջոցառումները կանցկացվեն Barigui այգում, որը համարվում է քաղաքի պատկերը: Քուրիտիբան հայտնի է նաև նրանով, որ այստեղ լավ զարգացած է հեծանիվային երթևեկությունը. երկանիվ տրանսպորտի ճանապարհները կապում են 30 շրջանային այգիները տեղի տեսարժան վայրերի հետ, որոնցից են Օսկար Նիմեյերայի թանգարանը և Ժամանակակից արվեստների թանգարանը: Քաղաքում կան բացօթյա շուկաներ, որտեղ հնարավոր կլինի վայելել լեհ, իտալացի և ճապոնացի ներգաղթյալ խոհարարների համեղ ուտեստները: Հատկապես հայտնի են Feira do Batel, Praça da Ucrânia և Feira do Largo da Ordem շուկաները:
Քաղաքի շրջակայքը
Երեքժամանոց ճանապարհորդություն կատարեք լեռներով, որոնք ծածկված են արևադարձային անտառներով: Նշանակման վայրից քիչ հեռու՝ Ilha do Mel վայրն է, որտեղ արգելվում է այցելել ավտոմեքենայով: Հիանալի վայր է նրանց համար, ովքեր սիրում են հանգստանալ մեծ քաղաքից կտրված վայրում: Եթե դուք սահմանափակ ժամանակ չունեք, ապա մի քանի օր անցկացրեք Լագամարեի ջունգլիներում՝ հարավային Բրազիլիայի ամենակուսական և լքված վայրում: