Ֆրանսիական առողջարանային Մենտոնա քաղաքում, որը գտնվում է Նիցցայից 30 կմ հեռավորության վրա, կանցկացվի ավանդական Կիտրոնի փառատոն: Փառատոնը կիտրոնների մայրաքաղաքում անցկացվում է արդեն 81-րդ անգամ: Այս տարի տոնակատարության լեյտմոտիվը կդառնա Ժյուլ Վեռնի «20000 լյո ջրի տակ» վեպը:
Փառատոնը կսկսվի 2014 թվականի փետրվարի 15-ին և կտևի մինչև մարտի 5-ը: Այդ ընթացքում քաղաքի փողոցները կզարդարվեն կիտրոնից և նարնջից պատրաստված բազմամետրանոց կառույցներով: Փառատոնի կազմակերպիչները քաղաքի ձևավորման համար պատրաստվում են օգտագործել ընդհանուր առմամբ 150 տոննա ցիտրուս. գրում է Rusmonaco-ն:
Տոնակատարությունների էպիկենտրոնը, ավանդույթի համաձայն, կդառնա Բովե այգիները, որը զարդարված կլինի հսկա ցիտրուսներով: Իսկ երեկոյան փառատոնի այցելուներին սպասվում է գունագեղ լուսաերաժշտական շոու: