Բանպո կամուրջը Սեուլի նորագույն տեսարժան վայրն է, որը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենաերկար շատրվան կամուրջի վրա: Այս հրաշքը գտնվում է Սեուլի կենտրոնում (Հարավային Կորեա) և անցնում է Հան գետի վրայով: Շատրվանը գտնվում է Բանպո կամրջի երկու կողմերի երկայնքով` 570 մետր երկարությամբ: Լուսնային ծիածան շատրվանի ընդհանուր երկարությունը կազմում է 1140 մետր: