Փետրվարի առաջին շաբաթում Սիցիլիայի Տաճարների Հովտում տեղի կունենա Sagra del mandorlo in fiore 77-րդ փառատոնը:
Ագրիջենտոյում` Տաճարների Հովտում, տեղի կունենա գարնան մեկնարկի և նշենու ծաղկման տոնակատարությունը: Տոնակատարությունը կսկսվի փետրվարի 2-ին, երբ Կոնկորդիա տաճարում վառվի բերակամության ջահը: Ժողովրդական խմբերը ազգային տարազներով կանցնեն քաղաքի փողոցներով:
Փառատոնը կփակվի փետրվարի 9-ին, երբ թափորը շարժվի Ագրիջենտոյից դեպի տաճար: Մրցանակներ կշնորհվեն ազգագրական խմբերին լավագույն պարի, ազգային հագուստի և երաժշտական կատարման համար. գրում է Discover Italia-ն: