Իտալիա. Աշխարհի լավագույն լողափը Լամպեդուզա կղզում է

Իտալիան հաստատեց իր հեղինակությունը`  որպես զբոսաշրջության մեջ  ամենագրավիչ երկիր: Լամպեդուզա կղզու լողափը, որտեղ մշտապես այցելում են Աֆրիկայի փախստականները, TripAdvisor’s Traveller’s Choice Awards 2013  թվականի մրցանակաբաշխությանը ճանաչվել է  աշխարհի լավագույն լողափ:

Rabbit Beach

Լամպեդուզա կղզու Rabbit լողափը` շնորհիվ իր սպիտակ ավազի, յուրահատուկ տեղանքի և ջրի հիանալի գույնի, գլխավորել է աշխարհի լավագույն լողափերի ցանկը: Բացի դրանից, Իտալիան նաև շատ մրցանակներ է ստացել «հյուրանոցներ» կատեգորիայում, ավելի շատ, քան որևէ մեկ այլ երկիր աշխարհում: 7 117  հյուրանոցներից Իտալիայի   152 հյուրանոցները ներկայացված են եղել մրցանակաբաշխությանը: Ամենաշատ քանակությամբ հյուրանոցներ ունեցող տարածքը դարձել է Տրենտինո Ալտո Ադիջե շրջանը. գրում է The Local-ը: Իսկ Օրտիզեյի՝ Բոլցանո Cavallino Bianco Family Spa Grand Hotel-ը  դարձել է լավագույնը  «ընտանեկան հյուրանոց» կատեգորիայում:

You might also like