Նորվեգիայի Լիլլեհամմեր քաղաքի Felix փաբի սեփականատերերը արգելել են հաճախորդներին փաբ գալ մորթյա բաճկոններով: Այդ կերպ նրանք արտահայտում են իրենց վերաբերմունքը կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքին: Ինչպես հայտնում է Norge.ru-ն` Felix փաբի հիմնադիր Էրիկ Նուրհեյմը սկանդինավյան երկրներում հայտնի մորթյա բաճկոնների Canada Goose ապրանքանիշը համարում է սագերի և դաշտագայլերի հանդեպ վատ վերաբերմունքի խորհրդանիշ: Փաբի սեփականատերը իր Facebook-յան էջում հրապարակել է հետևյալ կոչը. «Շրջակա միջավայրի պաշտպանությունը մեզ համար դատարկ արտահայտություն չէ: Այդ պատճառով այսօրվանից սկսած մենք ներդնում ենք յուրօրինակ դրեսս կոդ. Canada Goose ընկերության բաճկոններով հյուրերը չեն կարող մուտք գործել մեզ մոտ: Canada Goose-ը օգտագործում է սագերի մորթին և փետուրները, որոնց հատուկ խողովակի միջոցով կերակրում են ֆուա գրայում, և դաշտագայլերի մորթին, որոնց որսում են թակարդներով: Սա դաժան վերաբերմունքի տեսակ է, որն արգելված է Նորվեգիայում»: Հաստատության սեփականատիրոջ խոսքերով` իրենց նպատակն է անել այնպես, որ փաբի մյուս հյուրերը չտեսնեն այդ բաճկոնները և չմտածեն. «Օ, գեղեցիկ է, ես էլ պետք է գնեմ սրանից»: Մորթյա վերարկուներով այցելուների մուտքը նույնպես արգելված կլինի. նշել է Նյուրհեյմը: Felix փաբը հայտնի հաստատություն է Լիլլեհամմերում: Այստեղ հաճախ այցելում են ուսանողներ: Փաբի հովանավորներից շատերը կենդանիների տպանության կազմակերպությունների ակտիվ մասնակիցներ են: